Հայտնի է, որ հիմնականում ժամադրության վայրը ընտրում է տղան: Իսկ ինչո՞վ է պայմանավորվում նրա ընտրությունը: ♥ Եթե տղան հրավիրել է ձեզ թատրոն կամ ցուցահանդես, նա ուզում է տեսնել ինչքանով են համընկնում ձեր ճաշակները, ինչպես նաև հավանաբար ցանկանում է հասկանալ ձեր զարգացվածության աստիճանը: Եվ հիշեք մի հետաքրքիր փաստ. այս դեպքում 8-ից միայն 2 են իմանում, թե ինչի մասին է ներկայացումը կամ ինչ թեմատիկա ունի ցուցահանդեսը: ♥Եթե առաջին ժամադրությանը ձեզ հետ լինեն նաև նրա ընկերները, ապա դա խոսում է տղայի անինքնավստահության մասին: Մի՛ կասկածեք, որ ձեր գնալուց հետո հնչելու է ՛՛հըն, ո՞նցն էր՛՛ հարցը: Նրա փոխարեն ընտրությունն ընկերներն են կատարելու: ♥Եթե առաջին իսկ ժամադրության նա հրավիրում է ձեզ իրենց տուն, ապա այս դեպքում կա երկու տարբերակ: Առաջինը՝ նա ՛՛մամայի բալիկ ՛՛ է և երկրորդը՝ նա տուն է հրավիրում բոլոր աղջիկներին: Իսկ ինչպե՞ս տարբերել, թե որ տարբերակն է. դա պարզ կլինի նրա մայրիկի պահվածքից: Եթե նա չափից շատ հարցեր է տալիս, ապա դա առաջին դեպքն է, իսկ երկրորդ դեպքում նա ուղղակի ձեզ կանտեսի: ♥ Եվ ամենաօպտիմալ ու տարածված տարբերակը կամ սրճարանում, կամ ռեստորանում անցկացված ժամադրությունն է: Այս դեպքում նա գնահատում է, թե ինչպես եք դուք ձեզ պահում հասարակական վայրերում և ինչպես եք պատրաստվել հանդիպմանը՝ հագուստ, դիմահարդարում և այլն:Իսկ որտե՞ղ է անցել ձեր ամենահիշված և անսպասելի ժամադրությունը, պատասխանե՛ք մեկնաբանություններում:
|