Apple ընկերությունը 2012թ-ի պլանավաորում է ներկայացնել բոլորովին նոր MacBook Pro , հաղորդում է AppleInsider-ը:
AppleInsider-ի տրամադրած ինֆորմացիայի համաձայն , նոր համակարգիչը կլինի այնպես բարակ ինչպես MacBook Air-ն է և կժառանգի նրանից SSD հիշողությունը , որը օգտագործվում է կոշտ սկավառակների փոխարեն: Բացի այդ նոր մոդելը չի ունենա DVD նվագարկիչ:
Այս ամենի արդյունքում MacBook Pro մոդելը ամբողջովին կթարմացվի: Սպասվում է, որ տարվա վերջին MacBook Pro-ները արդեն նախկին ֆորմայով չեն արտադրվի:
Այս տարվա առաջին ֆինանսական շրջանի տվյալներով Apple-ը շուկա է մտցրել 5.2մլն Mac համակարգիչ, որը 26%-ով շատ է անյալ տարվա այս ցուցանիշից: