Apple ընկերությունը, որը շատ մեծ ուշադրություն է դարձնում իր արտադրանքների ու մշակումների գաղտնիության պահպանմանը, մշտապես ստուգում է իր նոր աշխատակիցների հավատարմությունը՝ սկզբնական շրջանում աշխատեցնելով նրանց կեղծ արտադրանքների վրա: Այս մասին գրում է SFGate-ը՝ հղում անելով Ադամ Լաշինկսու «Apple-ի ներսում» գրքի վրա:
«Իմ ընկերներից մեկը, ով մի ժամանակ ավագ ինժեներ էր Apple-ում, առաջին ինը ամիսների ընթացքում աշխատել է կեղծ արտադրանքների վրա», - գրում է Լաշինսկին:
Հիշեցնենք, որ 2010 -2011թթ. Apple-ի աշխատակիցները կորցրել էին iPhone-ի նոր նախատիպերը, որոնք այդ ժամանակ դեռևս թողարկված չէին: