Խելացի հեռուստացույցները շուկա արտահանելու համար Apple-ը հնարավոր է՝ համագործակցի Կանադական Rogers Communications և BCE ընկերությունների հետ:
Որոշ վեբ ռեսուրսների փոխանցմամբ` Rogers Communications և BCE-ն արդեն փորձարկում են Apple-ի հեռուստացույցները: Նշվում է նաև, որ օգտագործողը կկարողանա հեռակառավարել հեռուստացույցը ժեստերի, ձայնային հրամանների և վիրտուալ ստեղնաշարի օգնությամբ:
Ինպես սպասվում է, հեռուստացույցը միացված կլինի Apple-ի օնլայն ծառայություններին՝ հեռուստադիտողները հնարավորություն կունենան ներբեռնել տարատեսակ մեդիա բովանդակություն: Հնարավոր կլինի նաև շփվել սոցիալական ցանցերում , իրականացնել վեբ-որոնումներ և այլն:
Հնարավոր է, որ Apple-ի հեռուստացույցները թողարկվեն այս տարվա երկրորդ կեսին: