Երևի ամենամոգական հանելուկներից է մարդու աչքերի գույնի ու բնավորության փոխադարձ կապը: Ցանկացած գույն ունի իր առանձնահատկությունները, որոնք այս կամ այն չափով առկա են համապատասխան գույն ունեցող աչքերի տիրոջ մոտ:
Դարչնագույն աչքեր. Այս մարդիկ օժտված են ինչպես էներգիա տալու, այնպես էլ վերցնելու հատկությամբ: Սովորաբար ակտիվ են և ունեն իշխող բնույթ, փորձում են առաջնորդի դիրք զբաղեցնել: Բնությունից օժտված են գրավչությամբ, զգացմունքայնությամբ ու սրամտությամբ:
Կանաչ աչքեր. Դրանք արտացոլում են լիարժեք կենսական էներգիա: Հիմնականում կանաչ աչքեր ունեցողները կամակոր են, համառ, բավականին փոփոխական, շրջապատի նկատմամբ` պահանջկոտ:
Մոխրագույն աչքեր ունեցողները միշտ պահպանում են չեզոք դիրք: Բավականին խելացի են, համբերատար, հետաքրքրասեր: Մոխրագույն աչքերի տերն օժտված է զսպությամբ ու չորությամբ:
Երկնագույն աչքեր. Զգացմունքային են, բարեսիրտ ու հանդարտ: Որպես կանոն, բոլորը ռոմանտիկ են, երազող բնույթ ունեն, սակայն երկնագույնը համարվում է սառը գույն ու բնավորության մեջ ևս կարող են դաժան գծեր բացահայտվել: Հիմնականում հանգիստ են, սակայն միապաղաղությունը կարող է ճնշել:
Սև աչքերը վկայում են կրքոտության ու սիրառատության մասին: Այս մարդկանց ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել հասնելու պաշտելիին: