Օնլայն Են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0
|
Գլխավոր » 2012 » Փետրվար » 29 » 3 միջոց ինքնագնահատականը բարձրացնելու համար
16:58 3 միջոց ինքնագնահատականը բարձրացնելու համար |
 Այս տիեզերքում ուրիշ ոչ մեկը ձեզ պես արժանի չէ ձեր սիրուն և հավատարմությանը: © Բուդդա Ինքնագնահատականը`
մարդու կյանքի ամենակարևոր մասնիկներից է: Անհրաժեշտ է միշտ հարգել և
սիրել ինքդ քեզ: Յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական բնավորությունը, իր
լավ ու վատ կողմերը: Հենց այդ կողմերի շնորհիվ է, որ մարդիկ տարբերվում են
իրարից, յուրաքանչյուր մարդ հենց այդ բնավորության հատկանիշների շնորհիվ է
յուրահատուկ:Պետք է կարողանալ գտնել հենց այդ բոլորից տարբերվող
հատկանիշները ինքդ քեզ մեջ: Եթե դուք թերագնահատում եք ինքներդ ձեզ և
անհետաքրքիր մարդ եք համարում, ձեզ ոչ ոք հակառակը չի կարողանա ապացուցել:
Միայն դուք կկարողանաք բարձրացնել ձեր ինքնագնահատականը: Ինչի՞ համար է դա
հարկավոր:
Դուք
վստահ կլինեք ձեզ վրա: Ձեր ճանապարհին պատահող անհաջողությունները
կդադարեն վախեցնել: Միշտ հիշեք, որ այն, ինչ մարդ մտածում է, ետ է
ուղարկվում իրեն: Եթե դուք շարունակ մտածեք, որ ձեր կյանքը լի է
անհաջողություններով, ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, ժամանակի ընթացքում այդ
մտքերը իրականանալու են: Աշխարհը ձեր շուրջ ավելի լուսավոր կդառնա, երբ
սիրեք ինքներդ ձեզ: Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը: Կարելի է սկսել
հետևյալ 3 միջոցներից:
- Օրագիր պահեք….այո այո… հենց օրագիր: Երբ օրը մոտենա ավարտին, վերցրեք
ձեր օրագիրը և հարցրեք ինքներդ ձեզ " Ինչի՞ համար կարող եմ գովել ինձ
այսօր”: Պատասխանները կարող են լինել շատ հասարակ և պրիմիտիվ: Օրինակ`
Օգնել եմ տատիկին փողոցն անցնին, կամ էլ "Այսօր սովորականից շուտ եմ
զարթնել և մարզանք եմ արել”:
- Յուրաքանչյուր մարդու խորքում քննադատող է ապրում: Ինչ-որ մեկին այդ
քննադատողը մոտիվացնում և ոգևորում է, իսկ մյուսին ճնշում է և ներքև
քաշում:
Իհարկե ներքին ձայնը հարկավոր է լսել, սակայն չի կարելի թողնել, որ այն ճնշի ձեզ: Ձեզ մոտ երբևէ եղե՞լ են ասպիսի մտքեր:
Ես ահավոր ալարկոտ
եմ: Ոչ ոք չի սիրում ինձ:Իմ բոլոր հարաբերությունները անհաջող են
ավարտվումԵս շատ վատ աշխատող եմ, և ինձ գործից չեն ազատում, որովհետև
պարզապես խղճում են ինձ:Իմ արտաքինն ուղղակի անտանելի է:Եթե այո, ապա ժամանակն է ցույց տալ ձեր
մեջ ապրող քննադատին իր "տեղը”: Հաջորդ անգամ եթե այդպիսի մտքեր գան ձեզ
այցելության, ասացեք ինքներդ ձեզ «Կանգ առ: Դա այդպես չէ»
3. Երբ սովորեք ավելի բարի և համբերատար
լինել ուրիշ մարդկանց նկատմամբ, ձեզ համար ավելի հեշտ կլինի նույն կերպ
վերաբերվել ինքներդ ձեզ: Այդ պատճառով փորձեք հնարավորինս քիչ քննադատել ու
մեղադրել մարդկանց:
|
|
Դիտումներ: 872 |
Ավելացրեց: ADMINISTRATOR
| Գնահատական: 5.0/1 |
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
| Բոլոր Մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
|