Samsung Electronics-ը նախատեսում է 2012 թ. գրեթե կրկնապատկել սմարթֆոնների վաճառքը 2011 թվականի համեմատ` շուկայում մրցակցության մեջ մտնելով ամերիկյան Apple Inc հետ,- հաղորդում է Reuters:Այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության բջջային բաժնի նախագահ ՋիԿեյ Շինը:2011 թ. Samsung-ը սմարթֆոնների միջազգային շուկայում զբաղեցրել է առաջին տեղը` վաճառքն ավելացնելով չորս անգամ` 2010 թ. մինչև 97.4 մլն, այս մասին վկայում են Strategy Analytics ընկերության տվյալները: Apple մնացել է երկրորդ տեղում իր` 93 մլն սարքավորումների վաճառքով:Շինը նաև տեղեկացրել է, որ ընկերությունը նախատեսում է այս տարի ավելացնել բջջային հեռախոսների վաճառքը մինչև 380 մլն, այսինքն՝ 16%-ով:2011 թ. Samsung Electronics-ը վաճառել է ավելի քան 327.4 մլն բջջային հեռախոս, իսկ 2010 թ.` 280 մլն,- տեղեկացնում է Strategy Analytics:Հիշեցնենք , որ 2011 թ. սմարթֆոնների վաճառքի առաջատար էր Samsung-ը` տարվա ընթացքում վաճառելով 94 մլն հեռախոս, իսկ հիմնական մրցակից Apple-ը զիջել է 0.8 մլն սմարթֆոնով:
|