2011-ի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում վաճառվել է 157.8 մլն սմարթֆոն, իսկ 2010թ-ի այդ ցուցանիշը կազմում էր 102 մլն: Աճը կազմել է մոտ 54.7%, ինչն ավելի բարձր է, քան կանխատեսել էին վերլուծաբանները:
Այդ ժամանակահատվածի ամենաշատ սմարթֆոն վաճառած ընկերությունն Apple-ն է՝ 37 մլն սարք, այնուհետև՝ Samsung-ը՝ 36 մլն սարքով, իսկ եռյակը եզրափակում է Nokia-ն՝ 19,6 մլն սարքով:
Սմարթֆոնների վաճառքը ամբողջ 2011 թվականի ընթացքում հասել է մոտ կես միլիարդի ՝ 491.4 մլրդ, որը 61.3%-ով բարձր է 2010թ-ի ցուցանիշից (304.7 մլրդ):
Ներկայացնում ենք IDC ընկերության հրապարակած տվյալները:
- Samsung – 94.0 մլն / 19.1%
- Apple – 93.2 մլն / 19.0%
- Nokia – 77.3 մլն / 15.7%
- Research in Motion (RIM) 51.1 մլն / 10.4%
- HTC – 43.5 մլն / 8.9%
- Այլ 132.3 մլն / 26.9%
Այսպիսով 2011-ի սմարթֆոն արտադրող խոշորագույն ընկերությունը ճանաչվում է Samsung-ը: