Բջջային հեռախոսների համաշխարհային շուկայում Nokia-ի մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում կրճատվել է 8%-ով, սակայն ընկերությունը դեռևս առաջին տեղում է:
2011-ի ընթացքում ամբողջ աշխարհում իրացվել է 1,55 մլրդ բջջային հեռախոս, սա 14,1%-ով ավելին է, քան 2010-ի ցուցանիշը: Հաղորդում է Strategy Analytics-ը:
Nokia –ի մասնաբաժինը կազմել է 26,9% (417,1 մլն), երկրորդ տեղում է Samsung Electronics-ը՝ 21,1% (327,4 մլն): Վերջինիս մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 18%-ով:
Երրորդ տեղում Apple-ն է, որն իրացրել է անցած տարվա համեմատ կրկնակի ավել սմարթֆոն՝ 47,5 մլն 2010 և 93 մլն այս տարվա ընթացքում: