Գլխավոր » 2012 » Հունրվար » 14 » Հունվարի 18-ին և 25-ին տեղի կունենա երկու էլ կլասիկո՝ Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ
11:57
Հունվարի 18-ին և 25-ին տեղի կունենա երկու էլ կլասիկո՝ Ռեալի և Բարսելոնայի մասնակցությամբ
Հունվարի 18-ին եւ 25-ին ականատես
կլինենք «Ռեալ»-«Բարսելոնա» դիմակայություններին: Հիշեցնեմ, որ անցած
մրցաշրջանում այս երկու թիմերը հանդիպել են յոթ սուպեր կլասիկոներում:
Այս մրցաշրջանում թիմերը արդեն հանդիպել են մեկ անգամ Իսպանիայի
առաջնությունում: Այս հանդիպումների շարքը կշարունակվի արդեն այս տարվա
Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում: Ռեալը 1/8-րդ
եզրափակիչում հաղթահարեց Մալագայի արգելքը, իսկ Բարսելոնան Օսասունայի:
Այսպիսով մոտակա 15 օրվա ընթացքում ականատես ենք լինելու երկու Սուպեր
կլասիկոների: